Միկել Արտետան կարծում է, որ խաղացողների լուրջ վնասվածքների պատճառը խիտ օրացույցն է։
Ավելի վաղ «Արսենալի» պաշտպան Յուրիեն Տիմբերը խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։ Նաև վերջերս լուրջ վնասվածքներ են ստացել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Տիբո Կուրտուան և Էդեր Միլիտաոն, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։
— Տիմբերի, Դե Բրույնեի, Մինգզի վնասվածքները կապվա՞ծ են հանդիպումների քանակի հետ:
— Այո, ինչպես նաև Բուենդիայի, Կուրտուայի, Միլիտաոյի վնասվածքները։ Այստեղ ինչ-որ բան կա։ Այս հանդիպումները, հավաքը, աշխարհի առաջնությունը, նաև ազգային հավաքականների խաղերը։ Դա շատ է: Դա չափազանց շատ է խաղացողների համար:
Դա աներևակայելի դժվար է: Ավելի լավ է պարզապես չնայել հաջորդ 2 տարվա օրացույցը, քանի որ դա անհավանական է։
Չգիտեմ, թե ում է պետք ասել այս մասին, բայց մեծ մտահոգություններ կան դրա հետ կապված»,- ասել է «Արսենալի» մարզիչը։