«Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայի ծառայություններով, հայտնում է Sky Sport Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը փորձել է վարձակալել խաղացողին, սակայն «Չելսին» մերժել է առաջին առաջարկը։
Բրոյան «Չելսիի» սան է։ Լոնդոնցիների հիմնական կազմում նա անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: