«Նորվիչի» դարպասապահ Թիմ Կրուլը շուտով կտեղափոխվի «Լութոն»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը լիովին համաձայնեցրել են տրանսֆերը։ «Լութոնը» համաձայնեցրել է նաև անձնական պայմանագրի կետերը 35-ամյա դարպասապահի ու նրա ներկայացուցիչների հետ։
Հաղորդվում է, որ Կրուլը բուժզննում է կանցնի նոր ակումբ տեղափոխվելու համար: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։
2022/2023 մրցաշրջանում Կրուլը 17 հանդիպում է անցկացրել «Նորվիչի» կազմում։