Դարպասապահ Դավիդ Ռայան խոսել է «Արսենալ» տեղափոխվելու պատճառների մասին։
«Ես յոթերորդ երկնքում եմ, որ կարող եմ նման մարտահրավեր ընդունել իմ կարիերայում և քայլ առաջ անել:
Ես երկար տարիներ հետևել եմ «Արսենալին», և Միկել Արտետայի՝ ակումբ գալուց հետո դուք կարող եք տեսնել տարբերությունը: Թիմը բոլորովին այլ կերպ էր խաղում։ Թիմի վստահությունն ու գնդակը վերահսկելու ունակությունը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ ես այստեղ։ Կփորձեմ օգնել ինչով կարող եմ»,- Ռայայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։