Մոյսես Կայսեդոն խոսել է «Չելսիի» իրեն ոգեշնչող լեգենդների մասին։
Կայսեդոն «Չելսի» է տեղափոխվել «Բրայթոնից» Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 115 միլիոն ֆունտով:
«Մակելելեն և Կանտեն ոգեշնչեցին ինձ: Խաղադաշտում նրանք շատ համեստ էին։ Կարծում եմ՝ կարելի է ասել, որ ես նման որակներ ունեմ, բայց նրանք ավելի լավն էին։ Բայց հիմա ես պատրաստվում եմ ամեն ինչ անել ակումբի համար, քանի որ այն շատ բան է արել ինձ համար։
Մանուկ հասակում ես «Չելսիի» երկրպագու էի և հաճախ էի դիտում հանդիպումները։ Հիմա այստեղ լինելը զարմանալի է: Սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է։ Ես այստեղ եմ մեծ խաղացող դառնալու, թիմին օգնելու և այս մեծ ակումբի լեգենդը դառնալու համար։ Չեմ համբերում, որ միանամ տղաներին, տամ ամեն ինչ և գրեմ իմ պատմությունը:
Ես գիտեմ, որ Էկվադորում ինձ շատ երեխաներ են աջակցում։ Ես պետք է օրինակ դառնամ նրանց համար։ Ցանկանում եմ լավագույնս ներկայացնել իմ երկիրը։ Մարդիկ աջակցում են ինձ, կրում են իմ ազգանունով շապիկ։ Դա նաև ոգեշնչում է ինձ շարունակել քրտնաջան աշխատել»,- ասել է կիսապաշտպանը ակումբի կայքին: