«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հարձակվող Մուհամեդ Սալահի մասին։ Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (1:1) փոխարինելուց հետո ֆուտբոլիստը դժգոհել էր մարզչի որոշումից։
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու Սալահն այդպես արձագանքեց: Եթե նա գոլ խփեր այս խաղում, ապա Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրերում գոլերի նոր ռեկորդ կսահմաներ։ Բայց փոխարինման ժամանակ ես այդ մասին չեմ մտածել։ Թիմին միշտ նոր ուժեր են պետք։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս դրվագի մասին»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
2-րդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ կխաղա «Բորնմութի» հետ։