«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ դարպասապահ Կեպա Արիզաբալագան Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շեմին է։
«Կեպայի հետ ամեն ինչ շատ արագ լուծվեց: Սա ճիշտ ընտրություն է։
Նա առաջարկ ունի, պետք է շուտափույթ լուծի այս հարցը։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»,- ասել է Պոչետինոն Sky Sports-ի ուղիղ եթերում։