«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Բարնլիի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտը։
«Լավ է սկսել հաղթանակով առաջնությունը մի քանի ամիս բացակայությունից հետո: Մենք մեծ ճնշման տակ ենք եղել, բայց այս մրցաշրջանի սկզբնական փուլում ենք, և կփորձենք չլարվել և կենտրոնանալ մեր խաղի վրա: Ես պարզապես պետք է շարունակեմ աշխատել, հանգստանալ և շատ չմտածել բացասական բաների մասին: Սա հաջողության համար կարևոր բաղադրիչ է:
Գվարդիոլայի հետ վիճաբանությունը ծագեց իմ վերջին գործողության պատճառով, երբ Բերնարդոն ինձ փոխանցում չկատարեց։ Պեպը մի փոքր զայրացավ ինձ վրա՝ իմ խնդրանքի պատճառով:
Բոլորը տեսնում են, որ ես զարգացնում եմ իմ խաղը։ Ես ամեն օր փորձում եմ առավելագույնն անել։ Գվարդիոլայի հետ աշխատելը հաճելի է, չգիտեմ՝ երիտասարդ խաղացողի համար նրանից լավ մարզիչ կա՞: Բայց ես դեռ երիտասարդ եմ, մի մոռացեք։ Ես պարզապես վայելում եմ շուրջը տիրող քաոսը և խաղում եմ խաղադաշտում»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։