«Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» 21-ամյա կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն որոշել է մերժել «Լիվերպուլի» առաջարկը՝ նշելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն Լոնդոնի «Չելսի»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն
Աղբյուրի փոխանցմամբ՝ էկվադորցի ֆուտբոլիստը որոշել է չդրժել այս տարվա մայիսին տված իր խոսքը։ Այնուհետեւ Կայսեդոն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները «արիստոկրատների» հետ և խոստացել, որ կտեղափոխվի «Չելսի» միայն այն դեպքում, եթե «Բրայթոնն» ընդունի լոնդոնյան ակումբի առաջարկը։ Այժմ «Չելսին» պետք է Կայսեդոյի համար կրկին առաջարկ ներկայացնի «Բրայթոն», որից հետո գործարքն ամբողջությամբ կավարտվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հաղթել է «Չելսիի» հետ Կայսեդոյի տրանսֆերի համար վեճում։ «Լիվերպուլը» ստիպված է եղել կիսապաշտպանի տրանսֆերը պայմանավորվել «Ճայերի» հետ՝ անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային գումարով՝ 110 միլիոն ֆունտ ստեռլինգ (139,5 միլիոն դոլար):