«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Վեսթ Հեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակներն» արդեն պաշտոնական երկրորդ առաջարկն են արել։ Առաջինը՝ 80 միլիոն եվրոյի չափով, մերժվել է «Վեսթ Հեմի» ղեկավարության կողմից։ Այժմ «Մանչեսթեր Սիթին» բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել է 101 միլիոն եվրո:
«Վեսթ Հեմը» համաձայն չէ նման գումարի հետ ու իր ֆուտբոլիստի համար պահանջում է 110 միլիոն եվրո։
25-ամյա Պակետայի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
Անցած մրցաշրջանում Պակետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում «Վեսթ Հեմի» կազմում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: