«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բելգիացուն հավակնում է ձեռք բերել «Տոտենհեմը»։
Լոնդոնյան թիմը պատրաստ է պայմանագիր կնքել հարձակվողի հետ, եթե Հարի Քեյնը մեկնի «Բավարիա»:
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: