«Բրիսթոլ Սիթիի» կիսապաշտպան Ալեքս Սքոթը միացել է «Բորնմուտին», հայտնում է ԱՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա անգլիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Ըստ Transfermarkt-ի, գործարքը «Բորնմուտին» արժեցել է 23 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Սքոթը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։