«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Transfermarkt-ի վարկածով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Աղբյուրը հայտնում է, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն մարդ ամբողջ աշխարհից։ Նշվում է, որ Հոլանդի օգտին քվեարկել է մասնակիցների 68,55 տոկոսը։
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն՝ 12,08%։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Հոլանդը Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։