«Չելսին» սոցիալական ցանցերում հայտարարել է, որ թիմի նոր ավագը կլինի պաշտպան Ռիս Ջեյմսը:
23-ամյա անգլիացին լոնդոնյան ակումբի սան է։ Կապույտների հիմնական կազմում նա խաղում է 2019 թվականից։
Ջեյմսը բոլոր մրցաշարերում «Չելսիի» կազմում անցկացրել է 147 հանդիպում, ինչպես նաև դարձել 11 գոլի և 20 գոլային փոխանցում։