«Ասթոն Վիլան» աշխատում է Ստամբուլի «Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի տրանսֆերի վրա: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններն արդեն ընթանում են։ Զանիոլոն այս տրանսֆերային պատուհանում անգլիական ակումբի գլխավոր նպատակներից մեկն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զանիոլոյին ձեռք բերելով հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որն արդեն պաշտոնական առաջարկ էր արել իտալացու տրանսֆերի վերաբերյալ:























































