«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է «Արսենալի» դարպասապահ Մետ Թերների հետ պայմանագիր կնքելու մասին:
Ամերիկացի դարպասապահը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։
Ըստ Transfermarkt-ի՝ «Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կստանա 8,15 միլիոն եվրո։
29-ամյա Թերները «Արսենալում» հանդես է եկել 2022 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 7 հանդիպում, բաց է թողել 4 գոլ և 4 խաղում անառիկ պահել դարպասը։























































