Վիլյամ Գալասը վստահ է, որ այս մրցաշրջանում «Արսենալը» չի դառնա Անգլիայի չեմպիոն։
«Վստահ եմ, որ այս մրցաշրջանում «Արսենալը» շատ մոտ կլինի տիտղոսին, բայց չեմ կարծում, որ նրանք չեմպիոն կլինեն։ Կարծում եմ, որ «Արսենալին» պակասում է բնավորություն ու անհատականություն։ Դա նրանց պետք էր նախորդ մրցաշրջանի վերջում, և նրանք չկարողացան դա ցույց տալ:
Ցանկանում եմ, որ «Արսենալը» ցույց տա իր մարտական ոգին այս մրցաշրջանում: Ուզում եմ տեսնել խաղացողների, որոնք պատրաստ են շատ շփվել խաղադաշտում՝ ավելին պահանջելով միմյանցից։ Ես ցանկանում եմ տեսնել փորձառու խաղացողների, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը այն ժամանակ, երբ «Արսենալը» խնդիրներ է ունենում խաղադաշտում:
Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալին» բացակայում է «հաղթել ամեն գնով» մտածելակերպը, ինչի պատճառով էլ կարծում եմ, որ նրանք այս մրցաշրջանում չեմպիոն չեն դառնա»,- ասել է «Արսենալի» նախկին պաշտպանը Gambling Zone-ին տված հարցազրույցում։























































