«Սանթոսի» 18-ամյա հարձակվող Դևիդ Վաշինգտոնն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Չելսիի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել 18-ամյա բրազիլացու տրանսֆերի հարցում։ Անգլիական ակումբը Վաշինգտոնի համար կվճարի 15 միլիոն եվրո և 5 միլիոն եվրո բոնուսներ նախատեսված կլինեն։
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։
Ֆուտբոլիստը կարող է մնալ լոնդոնյան ակումբում, կամ վարձավճարով տեղափոխվել «Չելսիի» սեփականատիրոջը պատկանող ֆրանսիական «Ստրասբուր»:























































