Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Շվեդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռասմուս Էլմը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին 31 տարեկանում:
Նա «բանակայինների» կազմում խաղացել է 2012-ից 2014 թվականներին: ԲԿՄԱ-ն դադարեցրել էր պայմանագիրը շվեդի հետ ստամոքսի լուրջ հիվանդության պատճառով:
Այնուհետև Էլմը շարունակեց կարիերան «Կալմարում», որը նրա վերջին ակումբն էր:
Հիշեցնենք, որ «Շախտյորի» նախկին պաշտպան Ալեքսանդր Կուչերը ևս ավարտել է իր կարիերան այս շաբաթ: