«Չելսին» կարող է պայմանագիր կնքել Դուշան Վլահովիչի հետ, որպեսզի փոխարինի վնասվածք ստացած Քրիստոֆեր Նկունկուին:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին որն այս ամառ «Լայպցիգից» էր տեղափոխվել «Չելսի», ծնկի վնասվածք էր ստացել «Բորուսիայի» հետ ընկերական խաղում։ Նա վիրահատության է ենթարկվել և բացակայելու է առնվազն 4 ամիս։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, Նկունկուի վնասվածքը կարող է մեծացնել «Չելսիի» հետաքրքրությունը Դուշան Վլահովիչի նկատմամբ: «Յուվենտուսի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վլահովիչի գործարքում կարող է ներառվել Ռոմելու Լուկակուն։ Սակայն այս պահին «Չելսին» ու «Յուվենտուսը» չեն կարողանում պայմանավորվել գործարքի ֆինանսական կողմի շուրջ։ «Չելսին» Լուկակուի համար պահանջում է մոտ 46 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը» Վլահովիչին գնահատում է 80 միլիոն եվրո։























































