«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը որքան հնարավոր է շուտ համաձայնեցնի իր տեղափոխությունը «Բավարիա»: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ անգլիացի հարձակվողի ներկայացուցիչները երկու կողմերին էլ հայտնել են ֆուտբոլիստի ցանկության մասին։ Քեյնը չի ցանկանում, որ իր տեղափոխությունը տեղի ունենա Պրեմիեր լիգայի սեզոնի մեկնարկից հետո, որը մեկնարկում է արդեն այս շաբաթավերջին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» մերժել է Հարիին ձեռք բերելու «Բավարիայի» երրորդ առաջարկը, ինչպես նախորդ երկուսը։ Մյունխենի «Բավարիայի» առաջին առաջարկը՝ 70 միլիոն եվրո գումարած հարձակվողի բոնուսները, մերժվել է հունիսին: Երկրորդ առաջարկը, որով ավելացվել էր փոխանցման գումարը, նույնպես մերժվել է։
Քեյնի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին:























































