«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն վիրահատվել է։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը երկար ժամանակով շարքից դուրս է եկել ծնկի վնասվածքի պատճառով: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 4 ամսի։
Նկունկուն վիրահատվել է և ակումբի բժշկական անձնակազմի հսկողության ներքո կսկսի վերականգնողական ծրագիր անցնել։
25-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական խաղում (1:1): Նա փոխարինվել է հանդիպման 22-րդ րոպեին։
Նկունկուն «Չելսի» է տեղափոխվել հունիսին «Լայպցիգից»՝ 60 միլիոն եվրոյի դիմաց: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։























































