«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 21-ամյա խորվաթ պաշտպան Ժոշկո Գվարդիոլը կիսվել է նոր ակումբ տեղափոխվելու իր տպավորություններով։
«Վերջապես ես դա արեցի, մենք դա արեցինք: Հաճելի է լինել այս թիմի մի մասը: Ամեն ինչ հեշտ էր, հատկապես կատարյալ անցած մրցաշրջանից հետո. ես որոշեցի միանալ «Ման․Սիթիին» և լինել այս ակումբի մի մասը, սովորել լավագույններից և, իհարկե, մարզվել աշխարհի լավագույն մարզիչների հետ:
Ես սիրում եմ նոր մարտահրավերներ և սիրում եմ ինչ-որ նոր բան զգալ իմ կարիերայում: Այնպես որ, բնականաբար, ես ցանկանում եմ մարզվել աշխարհի լավագույն մարզչի հետ և, իհարկե, նոր բաներ սովորել, որպեսզի կատարելագործվեմ որպես խաղացող և որպես մարդ: Ինձ շատ է դուր գալիս նրա ոճը, և լավ է, որ «Ման․Սիթին» այդպես է խաղում:
Չեմ համբերում, թե երբ կմիանամ թիմին և սովորեմ լավագույններից: Պետք է ասեմ, որ շրջապատված եմ լինելու համաշխարհային կարգի խաղացողներով, և ես ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ինձանից որոշ ժամանակ կպահանջվի մարզումներին ընտելանալու համար, բայց դա երկար չի տևի: Մրցաշրջանը շուտով կսկսվի, ուստի ես պետք է պատրաստ լինեմ»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։























































