«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Սանչեսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել (7 տարվա) «արիստոկրատների» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 23 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Ռոբերտ Սանչեսը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և բաց թողել 30 գոլ:
Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 2 հանդիպում։























































