Իսպանացի մարզիչ Խուան Մանուել Լիլյոն վերադարձել է Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբ:
Մասնագետը «Մանչեսթեր Սիթիում» աշխատել է 2020-ից 2022 թվականներին, որից հետո գլխավորել է «Ալ-Սադը»։ Այժմ Լիլյոն վերադառնում է Մանչեսթեր։
«Մանչեսթեր Սիթին» 2023/24 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի կիրակի՝ օգոստոսի 6-ին, Անգլիայի Սուպերգավաթի խաղում մրցելով «Արսենալի» հետ։























































