«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ակումբում նոր խաղացողների ադապտացիայի և թիմում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին։
«Այս տարի մենք մի քանի նոր դեմքեր ունենք թիմում, և ես շատ ուրախ եմ, որ տրանսֆերային պատուհանի սկզբում կարողացանք ձեռք բերել այս խաղացողներին: Սրա շնորհիվ մենք կարողացանք նրանց հետ նախամրցաշրջանային մարզումներ անցնել։ Մեր նոր խաղացողներն ասում են, որ իրենց թվում է, թե տարիներ շարունակ այստեղ են: Այն ձեզ շատ բան է պատմում մեր մշակույթի մասին և այն մասին, թե բոլորն ինչ հյուրընկալ են և ինչ լավ են տրամադրված, որպեսզի ձեզ անմիջապես զգաք «Արսենալի ընտանիքի անդամ:
Ակնհայտ է, որ որոշ նորեկներ մեծ փոփոխություններ են ապրել խաղի մոդելի, պահանջների և ակնկալիքների մեջ: Սա պետք է հասկանանք և ճիշտ վերաբերվենք։ Այսպիսով, եկեք որոշ ժամանակ տրամադրենք այս խաղացողներին և համոզվենք, որ նրանք ունեն իրենց անհրաժեշտ տարածքը դրսևորվելու համար, և հետո նրանց հասցնենք մեր պահանջած մակարդակին: Միշտ կարևոր է օգնել նոր խաղացողներին ինտեգրվել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» ձեռք բերեց Կայ Հավերցին, Դեկլան Ռայսին և Ուրրիեն Թիմբերին։























































