ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Լիվերպուլը» 2-1 հաշվով տնային հաղթանակ տոնեց «Բոուրնմուտի» նկատմամբ՝ ԱՊԼ-ում տնային խաղերում գրանցելով 22 անընդմեջ հաղթանակ:
«Լիվերպուլը» գերազանցեց 1972 թ-ին իր իսկ գրանցած ռեկորդը: 20-ական անընդմեջ տնային հաղթանակ ունեն «Պրեստոնը», «Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլը»: