«Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել այնպիսի դարպասապահի հետ, որն արժանի մրցակցություն կապահովի թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նաթան Գիսինգն իր «Թվիթեր»-ում։
Ըստ աղբյուրի՝ «արիստոկրատները» այս դիրքում դիտարկում են «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսի թեկնածությունը։
Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ակումբների միջև շփումներ դեռ չեն եղել, սակայն լոնդոնցիները պատրաստվում են հնարավոր բանակցությունների։
2022/2023 մրցաշրջանում Սանչեսը «Բրայթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։























































