ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել «Ալ-Հիլալի» հետ՝ 24-ամյա ֆրանսիացու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության համար։
Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը քննարկում են պայմանագրի կետերը։ Ֆուտբոլիստը ցանկանում է մեկ տարվա պայմանագիր, որից հետո կկարողանա տեղափոխվել «Ռեալ»։ Իսկ սաուդյան ակումբն առաջարկում է 2 տարվա պայմանագիր։
Հուլիսի 24-ին տեղեկություն հայտնվեց, որ «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ին հարձակվողի համար առաջարկել է 300 միլիոն եվրո, իսկ ինքը՝ Մբապեն, կարող է տարեկան 700 միլիոն եվրո վաստակել։
Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը հունիսը:
























































