Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ընտրություն է կատարել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի վեճի։
«Մեսսի, բայց ես «Ռեալի» երկրպագու եմ»,- Նադալի խոսքերն է մեջբերում Give me sport-ը։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։ Նախկինում նա երկու մրցաշրջան անցկացրել է ՊՍԺ-ում, որի հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Անցած մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































