«Լիվերպուլը», «Ատլետիկո Մադրիդը» և մի քանի սաուդյան ակումբներ առաջարկներ են անում ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել խաղացողին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ինքը՝ խաղացողը, չի ծրագրում հեռանալ Եվրոպայից։
2022/23 մրցաշրջանում 30-ամյա իտալացին Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում և գոլ չի խփել։























































