«Դինամոն» բանակցություններ է վարում «Լացիոյի» հետ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sport24-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները լավ են ընթանում, գործարքը շուտով կարող է կայանալ։
Զախարյանն իր նորամուտը «Դինամոյի» հիմնական կազմում նշել է 2020 թվականին։ 20-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում «Դինամոյի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։























































