«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն կարիերան կշարունակի Ղազախստանի առաջնությունում։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Կասպիի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Ղազախստանում՝ պաշտպանելով «Շախտյորի» ու «Ատիրաուի» գույները։























































