«Բարսելոնա»-«Յուվենտուս» ընկերական խաղը չի կայացել։
Ինչպես հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպումը չեղարկվել է «Բարսայի» խաղացողների մեծ մասի մոտ հայտնաբերված վիրուսային գաստրոէնտերիտի պատճառով։
Խաղը պետք է կայանար հուլիսի 23-ին՝Երևանի ժամանակով ժամը 06։30-ին, Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքի «Լևիս» մարզադաշտում։
























































