«Ալ Հիլալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը բանակցություններ է վարել գործակալի հետ՝ 29-ամյա անգլիացու տրանսֆերի հնարավորության շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։ Հարձակվողի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։























































