«Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվուեզեն մոտ է կարիերան «Միլանում» շարունակելուն, հայտնում է լրագրող Դանիել Լոնգոն։
Հաղորդվում է, որ 24-ամյա հարձակվողը 5 տարի ժամկետով պայմանագիր կկնքի։ Գործարքը կկազմի 28 մլն եվրո։
Չուկվուեզեի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
2022/23 մրցաշրջանում Չուկվուեզեն թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































