Կիսապաշտպան Դավիդ Սիլվան խաղադաշտից դուրս է մնացել անորոշ ժամանակով: «Ռեալ Սոսյեդադի» խաղացողը վնասել է ծնկի խաչաձև կապանները։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ 37-ամյա ֆուտբոլիստը մանրամասն զննում կկայանա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիդ Սիլվան «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։























































