«Նապոլին» պայմանագիր կկնքի «Բարիի» դարպասապահ Էլյա Կապրիլեի հետ: Տրանսֆերի գումարը կկազմի 6-7 մլն եվրո։ Այդ գումարի 25%-ը բաժին կհասնի «Լիդսին», որի երիտասարդական թիմում էր Կապրիլեն 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հուլիսը։
Դարպասապահի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի 5 տարով։ Իտալացին առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էմպոլիում»։
Կապրիլեն անցած մրցաշրջանում Սերիա Բ-ում անցկացրել է 41 խաղ, բաց է թողել 36 գոլ և անառիկ պահել դարպասը 15 անգամ։
Transfermarkt-ը 21-ամյա խաղացողին գնահատում է 4 միլիոն եվրո:























































