«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է հեռանալ թիմից, հայտնում է CalcioMercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա իտալացուն հավակնում են «Ինտերն» ու «Լացիոն»: Հռոմը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը պաշտպանի հետ աշխատել է «Յուվենտուսում», ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնուչին հեռացվել է «Յուվենտուսի» հետ մարզումներից։
Նախորդ մրցաշրջանում Բոնուչին անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։























































