«Յուվենտուսը» չի ցանկանում գումար վճարել «Բարսելոնային» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի համար, պնդում է Calciomercato-ն։ Թուրինյան ակումբն ակնկալում է պայմանավորվել վարձակալության կամ խաղացողների փոխանակման շուրջ։
26-ամյա կոտդիվուարցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։























































