«Յուվենտուսը» երկարաձգել է համագործակցությունը 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Միրետտիի հետ։ Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Միրետին Յուվենտուսի սան է։ Նա թուրինյան ակումբի համակարգում է 2011 թվականից։ Կիսապաշտպանն իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2021/2022 մրցաշրջանում։
2022/2023 մրցաշրջանում Միրետին Յուվենտուսի կազմում 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։ Կիսապաշտպանը պարբերաբար հրավիրվում է Իտալիայի երիտասարդական հավաքական։























































