«Ինտեր Մայամիի» ավագը կլինի Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը։
Նա նաև նշել է, որ թիմի հետ երեկ կայացած առաջին մարզումից հետո Մեսսին և Սերխի Բուսկետսը մնացել են խաղադաշտում՝ աշխատելու ակումբի երիտասարդ խաղացողների հետ և նրանց խորհուրդներ տալու։
36-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» կխաղա 10 համարի մարզաշապիկով։
Սպասվում է, որ հարձակվողը թիմի կազմում իր նորամուտը կնշի հուլիսի 21-ին «Կրուս Ազուլի» դեմ խաղում:























































