Հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Նորվեգիայի կանանց հավաքականը, հրաձգություն է տեղի ունեցել աշխարհի առաջնության՝ Նոր Զելանդիայի հետ խաղից առաջ, հայտնում է Inside The Games-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակողն ունեցել է պոմպային որսորդական հրացան, որից մի քանի կրակոց է արձակել։ Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում անհայտ անձը լիկվիդացվել է։
Հիշեցնենք, որ Նորվեգիայի կանանց հավաքականն աշխարհի առաջնության առաջին խաղում կհանդիպի Նոր Զելանդիայի հետ։ Հանդիպումը կկայանա Օքլենդի (Նոր Զելանդիա) «Էդեն Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 11:00-ին:
Նորվեգիայի հավաքականը նույն խմբում է հայտնվել Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների և Շվեյցարիայի հետ։ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը։ Մրցաշարի գործող հաղթողը ԱՄՆ-ի հավաքականն է։























































