Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով ոչ միայն նրա խաղային որակների, այլև մարքեթինգային տեսանկյունից: Ֆրանսիացու հետ պայմանագրի վեց տարիների ընթացքում «սերուցքայինները» պետք է ստանան 1 միլիարդ եվրո եկամուտ, հաղորդում է El Debate-ը։
«Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» կնշանակի ևս մեկ քվանտային թռիչք Չեմպիոնների լիգայում և աննախադեպ տնտեսական առաջընթաց ակումբի համար։ Մբապե անունը կրող բոլոր տեսակի ապրանքների վաճառքը նոր ռեկորդներ կսահմանի։ «Ռեալ Մադրիդի» ներկայիս բոլոր հովանավորները ստիպված կլինեն ավելացնել իրենց առաջարկները, քանի որ մրցակիցներ ի հայտ կգան և կբարձրացնեն գները շուկայում: Մի մոռացեք վերակառուցված Սանտյագո Բեռնաբեուի հովանավորության մասին:
Նախնական հաշվարկները կանխատեսում են, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ» ակումբին կբերի 1 միլիարդ եվրո եկամուտ: Այս ցուցանիշը կարող է աճել՝ կախված այն տիտղոսներից, որոնք թիմը կնվաճի Կիլիանի հետ»,- ասել է աղբյուրը: