«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պայմանավորվել են 21-ամյա խորվաթի տրանսֆերի գումարի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լայպցիգը» ցանկանում է խաղացողի համար ստանալ ավելի քան 100 միլիոն եվրո։ Գվարդիոլն արդեն ավարտել է իր բուժզննման առաջին մասը՝ նախքան տրանսֆերն ավարտելը։
Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Գերմանական ակումբի կազմում անցկացրած 87 խաղում ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո























































