«Սևիլիան» ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼԻ Չելենջ Գավաթի խաղում հաղթել է «Ինդեպենդիենտե դել Վալեին»: Սևիլիայի մարզադաշտում մրցել են Եվրոպայի լիգայի և Հարավամերիկյան գավաթի գործող հաղթողները։
Էկվադորը ներկայացնող թիմը բացել է հաշիվը 10-րդ րոպեին Բրայան Դիասի գոլի շնորհիվ։ Իսպանական թիմից հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ է դարձել Պեդրո Օրտիսը։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են գտնվել՝ 4:1:
























































