«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է նախորդ մրցաշրջանի մասին։
«Շատ հակասական զգացողություններ ունեմ։ Մենք հպարտ ենք, թե որքան հեռու ենք հասել և որքան ենք կատարելագործվել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ամեն ինչ նվաճած թիմի դեմ տիտղոսի համար պայքարելը լավ քայլ էր մեզ համար, բայց միևնույն ժամանակ ցավալի էր կանգ առնել՝ լինելով հաղթանակին այդքան մոտ։
Մենք երազում էինք հաղթել, ուստի դեռ ցավալի է, որ այդպես ստացվեց, բայց պետք է օգտագործենք այն ամենը, ինչ սովորեցինք անցյալ տարի և դրանից օգուտ քաղենք։ Մեկ տարի առաջ մենք չհասանք Չեմպիոնների լիգայի գոտուն, բայց վերադարձանք ավելի ուժեղ և ավելի պատրաստված։ Մենք պետք է նույնը անենք հիմա, պետք է վերադառնանք և օգուտ քաղենք հիասթափությունից, և մենք կփորձենք դա անել»,- Էդեգորի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
2022/2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն։ «Արսենալը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հինգ միավոր զիջելով մրցակցին։























































