Ջուդ Բելինգհեմը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ադապտացիան «Ռեալում»:
««Ռեալի» խաղացողները հիանալի տղաներ են: Ինձ դուր է գալիս լինել նրանց շրջապատում: Ինչքան էլ հաղթեն, ամուր կանգնած են գետնին։
Բոլորը լավ անգլերեն են խոսում, իմ իսպաներենը նույնպես աստիճանաբար լավ մակարդակի է հասնում: Լուկաս Վասկեսն ու Բրահիմն իմ լավագույն ուսուցիչներն են, ինձ անընդհատ հայհոյանքներ են սովորեցնում (ծիծաղում է)։ Անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ օգտագործել դրանք։
Ամեն ինչ փոխվել է, բայց ես ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Մարզվելուց հետո ես հոգնում եմ և չեմ ուզում ամեն օր ինչ-որ տեղ գնալ։ Չնայած ես կուզենայի շրջել քաղաքում, երբ հնարավորություն ունենամ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է ճանաչել նոր մշակույթը։
Ես ցանկանում եմ վայելել կյանքը այնքան, որքան հաճույք եմ ստանում մարզվելուց»,- Բելինգհեմի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































