Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (FECAFOOT) նախագահ Սամուել Էտո’Օն ձայնագրությունների հիման վրա կասկածվում է Կամերունում պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ, հաղորդում է Sports News Africa-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սամուել Էտո’Օ-ի և Կամերունի երկրորդ դիվիզիոնի «Օպոպո» ակումբի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայանգրությունն է առկա:
«Օպոպոն» պետք է բարձրանա առաջին դիվիզիոն. սա է մեր նպատակը: Սա մեր ֆեդերացիան է։ Մենք չորս հոգի ենք, դու և ևս երկուսը: «Օպոպոն» պետք է վեր կբարձրանա»,- Էտո’Օ-ի խոսքը մեջբերում է աղբյուրը:























































