«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի մասին։
«Դի Սի Յունայթեդի» ներկայիս մարզիչը կարծում է, որ խաղացողը պետք է հեռանա անգլիական ակումբից:
«Ես վստահ եմ, որ նա պարզապես ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Այնուամենայնիվ, ակումբի, նրա իմիջի և այլ ասպեկտների համար… Սա դժվար պահ է։ Կարծում եմ, որ Գրինվուդը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» և կարիերան զարգացնի այլ վայրում:
Նա պետք է վերադառնա խաղին, նա վաղուց խաղադաշտ դուրս չի եկել: Այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել, և որքան երկար է տևել ներքին հետաքննությունը, այժմ, հավանաբար, հասել է նրան, որ Մեյսոնը պարզապես պետք է խաղա և փորձի իր կարիերան հունի մեջ բերել»,- Ռունիի խոսքերն է փոխանցում The Athletic-ը:























































